HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Ժառանգությունը» պնդել է, որ պետք է քաղաքացիական ցուցակ կազմվի, իսկ ՀՅԴ-ն` քաղաքական

Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով: ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը` երևանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ:

«Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես և մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանին առաջին համար գրելով, կուսակցության բյուրեղացման խնդիրն է լուծվում»,-կարծում են ԲՀԿ-ում` վստահ, որ ՀՅԴ-ն սխալ է անում առանց իրենց` մենակ գնալով ընտրությունների: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցություններին, ապա դրա տապալման պատճառներից մեկն էլ ցուցակի կազմման սկզբունքի շուրջ համաձայնության չգալն է եղել, «Ժառանգությունը» պնդել է, որ պետք է քաղաքացիական ցուցակ կազմվի, իսկ ՀՅԴ-ն` քաղաքական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter