HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». քննարկվում է Սերժ Սարգսյանի` Ազատության հրապարակ գնլաու հարցը

Թերթի տեղեկություններով, իշխանության մեջ ներկայումս քննարկվում է Սերժ Սարգսյանի` Ազատության հրապարակ գնլաու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Դա դիտվում է որպես ստեղծված փակուղուց դուրս գալու միակ հնարավորություն:

Նախօրերին Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսիում հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ և համապետական երաշխավորված լուծում առաջարկի, ապա ինքը կդիտարկի հացադուլից դուրս գալու հնարավորությունը: 

Երեկվա ասուլիսում Հովհաննիսյանը հավելել է. «Ես շատ կոնկրետ, շոշափելի առաջարկներով գնացել էի Բաղրամյան 26 և ներկայացրել իմ մոտեցումները: Ես նոր առաջարկ չունեմ, և եթե պարոն Սարգսյանը ինձ ասելիք ունի, թե ինչպես է ինքը պատրաստվում լուծել համապետական այս հիմնախնդիրը, պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, և ես կորոշեմ` ընդունել, թե մերժել»:

Հակառակ պարագայում, ինչպես նշել է Հովհաննիսյանը, իր հացադուլը շատ երկար կտևի:

Արդյոք Սարգսյանն այնքան վճռականություն կունենա կոնկրետ առաջարկով Ազատության հրապարակ գնալու համար, կերևա առաջիկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter