HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». այ դու ձկան աչք

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է ձկնամթերքի շուկան և հայտնաբերել, որ այդ ոլորտում արդեն գերիշխող դիրք ունեցող երկու ընկերություններ կան, ձկնամթերքն էլ թանկացել է:

«ՉԻ» - Ընդամենը մի քանի տարի առաջ ձկան արտադրությունն այն եզակի ոլորտներց էր, որտեղ լուրջ մրցակցություն կար. հարյուրավոր փոքր ու միջին ընկերություններ ձուկ էին արտադրում, գներն էլ կայուն էին: Եվ ահա երկու տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե պետությունը որոշել է «լուրջ ուշադրության արժանացնել և աջակցել ոլորտին»: Դեռ այն ժամանակ կանխատեսել էինք, որ այդ «լուրջ ուշադրության» միակ նպատակը ձկնաբուծությունը նույնպես «իրենցով անելն է», այսինքն` փոքր տնտեսվարողներին դուրս մղելն ու ոլորտում մենաշնորհներ սահմանելը: Այդպես էլ եղավ, և ՏՄՊՊՀ-ն պաշտոնապես արձանագրեց այդ փաստը:

Հետաքրքիր է` առաջիկայում որ ոլորտին են աջակցություն ցուցաբերելու այս իշխանությունները: Կարող ենք գրազ գալ, որ հերոը թռչնաբուծության ոլորտինն է: Գործընթացն էլ կարծես թե արդեն սկսվել է: Իսկ ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրք ունեցողներին կբացահայտի 1-2 տարուց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter