HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Հնարավոր է` համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար»

Թերթին տեղեկություններ են հասել, որ մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու:

Այս թեմայի շուրջ թերթը զրուցել է Ր. Հովհաննիսյանի հետ, որն ասել է. «Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր ընտանիքի կողքին է եղել, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է` համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, , դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղում կատարեք, թե որ տեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter