Սամվել Կարապետյանը հրավիրում է հայրենագիտական զրույցների
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնում է, որ մարտից վերսկսվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցվող հայրենագիտական ամենշաբաթյա զրույցների շարքը:
Այսուհետ կրկին յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 18:30-ին հիմնադրամը հրավիրում է Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարության 3-րդ մասնաշենք, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից) բոլոր նրանց, ովքեր հայրենիքին առնչվող գիտելիքները խորացնելու նպատակ ունեն: Մուտքն ազատ է:
Այսօր՝ մարտի 14-ին, ցուցադրվելու են «Անի» և «Հովվի եկեղեցի» ֆիլմերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել