HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամին վնասել է դպրոցների և տների տանիքները

Մարտի 13-ին` ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքի կառուցատարրերը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի ամրացման աշխատանքներ: 

***

Նույն օրը, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են դպրոցի տանիքի թիթեղները:

Կստեղծվի հանձնաժողով` ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափերը ճշտելու համար: 

***

Նույն օրը` ժամը 12.30-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 25 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները կատարել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ: 

***

Նույն օրը` ժամը 12.47-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լոռու մարզի Լեռնանցք գյուղում քշվել է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամին քշել է Լեռնանցք գյուղի 3-րդ փողոցի 7/3 Ա.Վարդանյանին պատկանող տան տանիքը: 

***

Ուժեղ քամուց վնասվել են Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են տանիքի ամրացման աշխատանքներ: 

***

Գորիս–Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ուժեղ քամուց էլեկտրական սյուն է թեքվել, էլեկտրական լարերը պոկվել և ընկել են երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները, էլեկտրական ցանցի աշխատակիցների հետ համատեղ, հեռացրել են էլեկտրական լարերը երթևեկելի հատվածից: 

***

Ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 շենքի տանիքի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները իրականացրել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ: 

***

Ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները իրականացրել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ: 

***

Ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պետական քոլեջի շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարներն իրականացրել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ: 

***

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գորիս» թաղամասում ուժեղ քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի ՄՓՎ ՓՋ-ն:

Պարզվել է, որ ուժեղ քամուց քշվել է «Գորիս» թաղամասի չբնակեցված թիվ 25 տան տանիքը:

Կստեղծվի հանձնաժողով` ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափը ճշտելու համար: 

***

Սպիտակ քաղաքի «Գերմանական» թաղամասում ուժեղ քամուց ամբողջությամբ փլուզվել է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել  Սպիտակի քաղաքապետարանի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել է նաև Սպիտակի ՀՓՋ հրամանատար` փ/ծ փոխգնդապետ Գաբրիելյանը:

Պարզվել է, որ ամբողջովին փլուզվել է Ա.Գյոզալյանին պատկանող չբնակեցված տնակը` 42 քմ, և մասնակի վնասվել է հարակից տնակի տանիքը: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter