HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փրկենք մոլորակը». պաստառների մրցույթ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթ, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված  18-ից 23 տարեկան  երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության  դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցում։

Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «Ինչպե՞ս եք պատկերացնում մեր մոլորակի ապագան» հարցին:

Մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չեն։

Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)։ Աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև 2013թ-ի ապրիլի 15-ը։

Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի դասընթաց  Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի  դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ  մրցանակներ։

Ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի կայքէջում` www.crefeco.org, էլ. փոստ [email protected]
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն (ՖՄԿ) անդամակցում է 57  պետություն և կառավարություն, ինչպես նաև 20 երկիր` դիտորդի կարգավիճակով (www.francophonie.org.): Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter