Արմավիրի մարզում բացվել է ԴԱՀԿ ծառայության ևս մեկ բաժանմունք
Այսօր Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, Սամվել Եգանյանը և Դավիթ Բեգինյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք:
Բաղրամյանի բաժանմունքի շենքի մուտքը երիզող ժապավենը կտրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը նշել է, որ ծառայության մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց գործառույթները:
Այնուհետև ԴԱՀԿ ծառայության ղեկավարի տեղակալները շրջայց են կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
ԴԱՀԿ ծառությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետևողական բարելավումը: Բաղրամյանի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով. այն սպասարկելու է 23 գյուղական համայնքների բնակիչներին: Ժամանակակից ու հարմարավետ աշխատասենյակները կապահովեն քաղաքացիների արագ ու որակյալ սպասարկումը:
Հավելենք, որ 2011թ. ընթացքում ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թվով 6702 կատարողական վարույթ` 3.181.555.104 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 711.512.208 դրամ: 2012 թ. ընթացքում հարուցվել է 7116 կատարողական վարույթ՝ 3.044.839.059 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 917.996.607 դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել