Սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 15-ից 16-ը, 17-ի գիշերըսպասվում է առանց տեղումների եղանակ, 17- ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 6-11մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վրկ, 15-ից 18-ը՝ 28-33 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա և մարտի 15-ից 17-ը 14-ի համեմատբարձր կլինի 5-7 աստիճանով, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում մարտի 15-ից 16-ը, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի օրվա երկրորդ կեսին, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 15-ից 18-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.60C (1962 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.90C (1945 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.50C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել