HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». աչք են դրել Վազգեն Մանուկյանի աթոռին

Այսօր տեղի է ունենալու Հանրային խորհրդի ապագա կարգավիճակին նվիրված մինի-նիստ: Հուլիսի 1-ին լրանում է Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը. ՀԽ-ն պետք է գործեր 4 տարի ժամկետով:

Այս օրերին աշխատանք է տարվում նոր ձեւ եւ բովանդակություն հաղորդել այդ մարմնին: Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդարձակել խորհրդի լիազորությունները` որպես քաղաքացիական հասարակությունը, ինստիտուտները ներկայացնող մարմին` ընդհուպ օրենսդրական կարգավորում:

Կա երկու տարբերակ. կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ այդ նախագծի` Հանրային խորհուրդն այլեւս ԱԺ-ում, կառավարությունում, ինչպես նաեւ համապատասխան պետական կոմիտեներում կունենա ներկայացուցիչ` կարծիք եւ եզրակացություն հայտնելու համար:

Սպասվող փոփոխությունները ՀԽ-ն բավականին գրավիչ են դարձրել շատերի համար, որոշ տեղեկություններով` այն ղեկավարելու ցանկություն շատերի մոտ կա, սակայն «Հրապարակի» տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter