HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փողերը տանում են

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Բանկային համակարգին մոտ կանգնած «ՀԺ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել եւ դա ազդում է բանկերի վրա:

Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում եւ ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերեւս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետեւանք է:

Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 414 դրամ 49 լումա, որը մի փոքր ցածր է նախորդ օրվա ցուցանիշից:

Դատելով գործարքների ծավալից` ավելի քան 6 միլիոն դոլար, կարելի է հաստատապես պնդել, որ դրամի արժեզրկումը կրկին կանխվել է ՀՀ ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիայի շնորհիվ: Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 21 միլիոն կանխիկ դոլար էր լցրել շուկա` դրամի փլուզում թույլ չտալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter