HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Նալբանդյանի գրեթե բոլոր այցերը՝ Փարիզով

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանն իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով:

Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երևանում: Սխալ է նաև տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով»:

Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter