HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողը՝ առաջին մրցանակակիր

Այսօր տեղի է ունեցել Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր  2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50 լրագրողական նյութ:

Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխության հաղթողներն են.

• Առաջին տեղ - Երանուհի Սողոյանի Hetq.am կայքում տպագրված Լիպովցի հայ էմիգրանտների մասին հոդվածաշարի համար (88 միավոր),

• Երկրորդ տեղ - Լիլիթ Ավագյանի «168 ժամ» կայքում տպագրված  «Ավելորդը» հոդվածի համար (76 միավոր),

• Երրորդ տեղ - Հասմիկ Բադալյանի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդվածին (75 միավոր):

Հաղթողներին տրվել են վկայագրեր և դրամական պարգևներ. առաջին տեղի համար 1000, երկրորդ տեղի համար` 500 և երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանություններ (1)

Lilik
Շնորհավորում եմ!!!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter