HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թեյի» նոր տեսականին արդեն շուկայում

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում փետրվարին  Bio Fach 2013 օրգանիկ արտադրանքի համաշխարհային ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց «Սարի թեյ» ապրանքանիշի նոր տեսականին նոր դիզայնով:

Ապրանքանիշը, ի թիվս հայկական մի քանի այլ ապրանքանիշների, համաշխարհային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի, ինչպես նաեւ «Էկոգլոբ» ընկերության աջակցությամբ: Նույն կազմակերպությունների աջակցությամբ էլ «Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ:

«Սարի թեյի» նոր տեսականին արդեն կա Հայաստանի մանրածախ շուկայում: Ավանդական բարձր որակից բացի, նոր տեսականին աչքի է ընկնում տուփերի յուրօրինակ ձեւավորմամբ:

Ընկերության հիմնադիր Գեւորգ Աբրահամյանի խոսքով՝ «նոր տուփերի դիզայնը հատուկ արված է հուշանվերի տրամաբանությամբ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է այցելուներին, հյուրերին, զբոսաշրջիկներին թեյ նվիրել: Նման փորձ մենք նախկինից ունենք, երբ ներգնա որոշ տուրօպերատորներ թեյի հավաքածու են պատվիրել մեզ մոտ, իրենց հաճախորդներին նվիրելու համար»:

«Սարի թեյը» շուկայում հայտնի է որպես բարձրորակ բուսական թեյեր արտադրող ապրանքանիշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter