HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայարանի տեսիլքներն ու պատրանքները

Հարցազրույց Ֆրեզնոյում բնակվող հայ գեղանկարիչ Հազել-Թագուհի Անթառամյան-Հոֆմանի հետ 

Երկրորդ աշխարհամարտից հետո մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանը նման էր կայարանի մեծ սպասասրահի, որտեղ «ուղեւորներից» ոմանք ժամանում էին, ոմանք մեկնում, ոմանք էլ սպասում մեկնումի իրենց ժամին։ Դրանք մարդիկ էին, ովքեր փնտրում էին Հայրենիքը՝ հաճախ չնկատելով կամ չգիտակցելով նրա իրական բովանդակությունը։ Ավետյաց երկրի տեսիլքի ու սովետական կոշտ հասարակարգի, ռուսական կայսրության ծայրագավառի բարդույթների եւ դրսից ներմուծված (հիմնականում՝ Արեւմտյան) մշակույթի անընդհատ հակասություններն «ուղեւորներին» ստիպում էին, կայարանից դուրս չեկած՝ վերադարձի որոշում կայացնել։ Շուրջ հիսուն տարվա ընթացքում այսպես երկիր մտան եւ երկրից հեռացան տասնյակ հազարավոր ընտանիքներ։ 

Անթառամյանները մեկն են նրանցից։ Հայրը՝ ծնված ԱՄՆ Վիսկոնսին նահանգում, մայրը՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում եւ դուստրը՝ Հազել-Թագուհին՝ Սովետական Հայաստանի մայրաքաղաքում։ Երբ Հազելն ընդամենը հինգ տարեկան էր, Անթառամյանները հեռացան Հայաստանից՝ փոքրիկ աղջնակի մտքում առաջացնելով բազմաթիվ մտքեր։ Այդ մտքերն ահա, շուրջ հիսուն տարի անց դարձել են գեղանկարիչ Հազել Անթառամյան-Հոֆմանի արվեստի նախագծի առարկան։ Նախագիծ, որի մեջ միահյուսված են հուշ ու բանավոր պատմություններ, լուսանկարներ, փաստաթղթեր եւ, իհարկե, վաղ մանկության տեսարաններից պոկված գույներ ու պատկերներ։ 

Մարտի 21-ին Ֆրեզնոյի հայկական թանգարանում Անթառամյան-Հոֆմանը հանրությանն է ներկայացնելու է «Repatriation and Deception: Post World War II Soviet Armenia» աուդիովիզուալ նախագիծը, որին կարելի է ծանոթանալ նկարչուհու կայքում։ 

Սփյուռքում ավելի ակտուալ է ցեղասպանության եւ վերապրումի թեման։ Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հայրենադարձությամբ։ 

Իմ ընտրությունը չէր։ Հայրենադարձության թեման ինձ ընտրեց: Դա իմ գոյության փոխաբերական և ուղղակի պատճառն է: Ես ծնվել եմ Սովետական Հայաստանում հայրենադարձների ընտանիքում: Իմ մեծ ծնողները 2-րդ աշխարհամարտից հետո հայրենիք էին ներգաղթել ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Ընտանիքս հեռացավ Խորհրդային միությունից 1965-ին: Մենք երկիրը լքողների շարքում առաջիններից էինք: Ավելի ուշ` շատ եմ լսել 50-60-ականների Հայաստանի կյանքի մասին՝ առանց գիտակցելու Հայրենադարձություն երեւույթի բովանդակությունը: Արխիվներում պահվող փաստաթղթերում և տպագիր մամուլում հանդիպող անունները լսել եմ դեռ մանկուց: Երբ 70-ականներին հայրենադարձ ծանոթներից շատերը լքում էին Հայաստանը, մերոնք ասում էին. «Գիտե՞ս՝ այսպես թե այնպես լքում են երկիրը»: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո հայրենադարձ հայերի վերադարձը սովետական համակարգի կազմակերպած արշավի մի մասն էր: Հենց այդ պատմությունն էլ ուզում էի վավերագրել:

2011-ին ստանալով գիտական աստիճան Ֆրեզնոյի պետական համալսարանի արվեստաբանական ֆակուլտետում, սկսեցի հայրենադարձների հանդեպ ունեցած իմ զգացմունքներն արտահայտելու ուղիներ փնտրել:  Ես հիմա փորձում եմ նկարների միջոցով հայրենդարձ հայերի հանդեպ նվիրվածությունս փոխանցել։ Նրանք զոհաբերերությունների գնով իրենց ներդրումն ունեցան Հայաստանի առաջընթացի գործում: 

Լինելով նկարիչ՝ ինչպե՞ս եք համադրելու կերպարվեստն ու փաստագրությունը։ 

Հայրենադարձների մասին պատմությունները նկարներիս համար ներշնչանք են: Կարելի է ասել՝ Հայրենադարձության պատմությունն իմ մուսան է: Փաստավավերագրության գործընթացն իր մեջ ներառում էր հայրենադարձների հետ առօրյա շփումներ: Ավելի ուշ, երբ սկսեցի կայքիս աշխատանքերը, հասկացա, որ հավաքված պամություններն ուրիշների հետ կիսելու կարիք եմ զգում, որովհետև դրանք եղել են Հայաստանի սոցիալական և ազգագրական պատմության մի մասը: Իմ կայքը գործ է ընթացքի մեջ: Այն ավելի հարստացնելու և նման թեմաներ արծարծող այլ կայքերին հղումներ տալու հույս ունեմ: Արվեստի իմ գործերը համարում եմ այդ ժամանակ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների բնազդային և վերարտադրողական արձագանք: Նկարելուն զուգահեռ նաև գրում եմ: Հետազոտություններս ու կատարած հարցազրույցներս դառնում են էսսեներ։

Ձեր կարծիքով, 1946-49 թվականներին Հայաստան ներգաղթած հայերի մեծ մասն ինչո՞ւ հեռացավ Հայրենիքից։ 

Կարծում եմ յուրաքանչյուր ընտանիք վերդառնալու իր դրդապատճառն ուներ:  Բայց այդ դրդապտճառները քողարկվում էին հայրենիքի հանդեպ ունեցած նվիրվածությամբ և ծայրահեղ զգացմունքայնությամբ: Հայրենդարձների կարևորում էին իրենց լեզվով խոսող և իրենց ավանդույթներն ունեցող մարդկանց միջավայրում ապրելը: Անցյալ տարի հարցազրույց էի վարում ամերիկահայ հայրենադարձ մի կնոջ հետ, ով ներգաղթել էր քսան տարեկանում, նա պատմում էր, որ չի ցանկացել լքել Միացյալ Նահանգները: Հոր հետ Նյու Յորքում մասնակցել է հայրենդարձության «պրոպագանդայի» ժողովներին, բայց դա արել է դժկամությամբ: Մի անգամ հայրենիք վերադարձածների մասին պատմող ֆիլմի դիտման ժամանակ, նկատել է տիպիկ հայ տղամարդու՝ արցունքն աչքերին և այդ տեսարանը փոխել է նրա կարծիքը: Նա չի ցանկացել պառակտել ընտանիքը, ինչպես Ցեղասպանությունն էր վարվել իր ծնողների հետ: Հայրենադարձությունը պրոպագանդող այդպիսի ֆիլմեր ցուցադրվում էին հայկական սփյուռքի տարբեր համայքներում: Ֆիլմում պատկերված դրվագներն ազդում էին մարդկային եւ ազգային զգացմունքների վրա, հատկապես նրանց՝ ովքեր հիշում էին Արևմտյան Հայաստանում ապրած կյանքը: 

Հիմա շատ է խոսվում Հայաստանի դեմոգրաֆիական բարդ խնդիրների մասին։ Կարծո՞ւմ եք, որ կրկին հնարավոր կլինի հայրենադարձություն կազմակերպել եւ ի՞նչ է հարկավոր դրա համար առաջին հերթին։ 

1965-ից հետո Հայաստան այցելել եմ երկու անգամ: Մեկը՝ 2006-ին, որդուս հետ որպես զբոսաշրջիկ, երկրորդ անգամ 2012-ին՝ որպես հետազոտող: 2006-ին հուզական պահեր շատ են եղել, երբ այցելել եմ այն վայրերը, որոնք հիշում եմ միայն ընտանեկան լուսանկարներից: Երևանում ոտքով քայլելուց և տեղացիների հետ զրույցներից հետո ես դեմոգրաֆիական տեղաշարժ նկատեցի: Ավելի ուշ՝ 2012-ին, կտրուկ փոփոխությունների ականատես դարձա, արևմտականացման շարունակական մղում նկատեցի: Հայաստանը գեղեցիկ երկիր է և հետևաբար դրա որոշ մասունքներ կարող են գրավել Սփյուռքում ապրող  հայերին կամ որպես այցելու կամ էլ՝ «հայրենադարձ»: Մասսայական հայրենադարձության կազմակերպումն, ինչպես դա արվեց Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, անհավանական եմ համարում անյքան ժամանակ մինչև Սփյուռքի մեր հայրինակիցներն իրենց վտանգված չզգան, ինչպես օրինակ Սիրիայի և Միջին Արևելքի դեպքում է: Երկրից երկիր ճանապարհորդելու դյուրինությունը այն ևս դարձնում է անհավանական: Եթե նրանք «վերդառնան» դա միայն կարող է լինել անհատական ձգտումների վրա կայացված որոշում: Նախքան արտերկրի քաղաքացիներին գրավելը, Հայաստանն առաջին հերթին իր ներքին խնդիրներից շատերին պիտի ուշադրություն դարձնի։ Կառավարության կոռումպացվածությանը, ապօրինի գործարարությանը, մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին վերաբերվող խնդիրներին։ Հայաստանը նախ պետք է տնտեսական ծրագրեր իրականացնի տեղի բնակչության համար: Նկարչի տեսակետից, կցանկանայի Երևանը գեղեցկացնելու և Հայաստանի բնության ու մշակույթի իմաստալից պահպանման ինտենսիվ ջանքեր տեսնել։

Հուսով եմ, նկարներիս եւ էսսեներիս միջոցով հայրենադարձության պատմության մեկնաբանումը թեմային անդրադառնալու եւ խոսակցություն ծավալելու առիթ կդառնա։ Կառավարությունն արդեն իսկ ներողություն է խնդրել հայրենադարձներից և Սփյուռքի նախարարությունը պետք է Հայաստանում հայրենադարձների կատարած ներդրումները պաշտոնապես ճանաչելու քայլեր ձեռնարկի: Գուցե ամենամյա հիշատակի օր սահմանվի: Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերից քանի՞սն են ծանոթ 40-ականների վերջին կազմակերպված հայրենադարձության պատմությանը, քանիսն են գիտակցում պատմական այդ իրադարձության կարեւորությունը։ Կարծում եմ՝ ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ պետք է ճանաչենք նաև նրանց, ովքեր «հայրենադարձվեցին» և հատկապես նրանց, ովքեր զոհեցին իրենց կյանքն այդ գործընթացում: 

Մեկնաբանություններ (4)

Hazel Antaramian Hofman
Dear Rick (or the person behind this name): while I fail to understand where all your anger comes from since we have never met, I will not indulge in your rhetoric since you have many facts that are incorrect or outlandish to say the least. First, Ms. Doumanian is not my sister, she simply shares my sister's first name. My sister is an equity actress who has played on Broadway--have you met her? Did you not pick-up the different last names? Second, I do not get paid by the museum for my work as an artist. I also believe that you do not have a grounded idea about art-making, working as an artist, art theory, or art history, but I will leave this at that. If you care to have a discourse and want to vent your frustrations, please kindly identify yourself to me via my email and we can meet and have a cordial dialogue. Thank you.
Hazel Hofman
Rick--see my comment to you on the English page. Really disappointed in your take on things. Have you contributed to having a museum dedicated to the arts and culture of Armenia in Fresno???
Jacqueline Doumanian
Thank you, Hazel, for addressing this very important historical issue through your art and writings. I admire your scholarly research, diplomacy and creative approach to exploring the complexities of the Armenian repatriation. I look forward to your exhibition opening.
Rick Kazanjian
Armenian Museum in Fresno? If you are talking about the shared space at the UC merced office, it is hardly a bonafide Armenian Museum. Far from it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter