HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Շարբաթյանի գործով զինծառայող վկայի նկատմամբ ճնշումներ չեն եղել. զինվորը հերքել է մորաքրոջ հայտարարությունը

«Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում փետրվարի 14-ին սպառնական բովանդակությամբ հաղորդագրություն էր ստացել անցյալ տարվա նոյեմբերին Լոռու մարզի «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ կողմից, որն այնուհետև լրագրողի դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում, ինչի հիման վրա Ա. Թորոսյանին երկրորդ անգամ հարցաքննության էին կանչում` բացատրություն տալու դեպքի վերաբերյալ իր հրապարակումների կապակցությամբ:

Լրագրողը հրաժարվել է հեռախոսազանգով ներկայանալ ոստիկանություն` պահանջելով իր հետ հաղորդակցվել միայն գրավոր կարգով, նաև հայտնել, որ որպես վկա արդեն մեկ անգամ ցուցմունք տվել է նշված գործի շրջանակներում: Լրագրողի նկատմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի քրոջ հրապարակային սպառնալիքներին հարկ չենք համարում անդրադառնալ:

Այնուհետև մամուլը հեղեղվեց տեղեկատվությամբ, թե սույն քրեական գործով վկաների նկատմամբ ճնշումներ են կիրառվում: Դրան հաջորդեց փաստաբանի քրոջ նամակը` հրապարակված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, որն արտատպեցին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, որտեղ Շարբաթյանի քույրը մասնավորապես նշում էր, թե վտանգված է իրենց` փաստաբանի հարազատների կյանքը, կան սպառնալիքներ, «ոճրագործների թիմակիցները» վախ են ներշնչում իրենց` տուժածներին, մանավանդ քրոջ տղային` Հայկին, որ գործով վկա է և այժմ ծառայում է բանակում, որ «անուն չտա», ստորացնում են նրան, և այլն: Վերջին գործողությունը, ի դեպ, փաստաբանի քույրը «Հետքի» թղթակցին էր վերագրում:

Հաշվի առնելով նշված տեղեկատվության հրապարակայնացնումն ու հանրության շրջանում ստացած արձագանքը` փաստաբանի քրոջ նամակից հետո` փետրվարի 27-ին, «Հետքը» գրավոր հարցում ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարությանը` վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Մասնավորապես` պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Հրանտի Ասլիկյանի նկատմամբ, ով քեռու սպանության գործով անցնում է որպես վկա, գործադրվե՞լ կամ գործադրվո՞ւմ են ճնշումներ, բռնություններ, սպառնալիքներ, եթե այո, ո՞ւմ կողմից, և հնարավո՞ր են նմանատիպ գործողություններ զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ` հրամանատարության չիմացությամբ:

«Հետքի» հարցումը ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահասցեագրել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը, որի կողմից նշված զորամասում նշանակվել էր ծառայողական քննություն:

Ուսումնասիրության արդյունքների մասին «Հետքին»հայտնել են նախ հեռախոսով, ապա գրավոր պատասխան ուղարկել ՀՀ ՊՆ-ի միջոցով: Ըստ դրա` «Շարքային Հայկ Հրանտի Ասլիկյանը 26.12.2012թ. զորակոչվել է զինված ուժեր և ներկայում ծառայում է ՊԲ N զորամասում: Նախքան զորակոչվելը՝ 2012թ. նոյեմբերի 26-ին, Վանաձորի «Մուշ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Հ. Ասլիկյանի ներկայությամբ սպանվել է նրա մորեղբայրը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որում Հայկ Ասլիկյանն անցնում է որպես վկա: Իր հետ տարված առանձնազրույցի ժամանակ Ասլիկյանը հայտարարել է, որ մորեղբոր սպանության գործով քաղաքացիական անձանց և զինծառայողների կողմից որևէ ճնշման չի ենթարկվել»:

Նշված գրությամբ հաստատվել է նաև մեկ այլ հանգամանք. «Հետքի» լրագրողի հարցաքննության ժամանակ քննիչը կասկած էր հայտնել` հարց ուղղելով` ինչո՞վ է համոզված, որ հենց Հայկ Ասլիկյանի հետ է խոսել ու նրա հետ խոսակցությունն է հրապարակել: Ուղարկված պատասխանում Հայկ Ասլիկյանի կողմից հաստատվել է լրագրողի հետ նրա ունեցած հեռախոսազրույցը: Հայկ Ասլիկյանը նշել է, որ խոսել է լրագրողուհու հետ, ով ցանկացել է տեղեկանալ քեռու սպանության մանրամասնություններին, իսկ ինքը պատմել է, թե «ինչպես է տեղի ունեցել դեպքը»:

Մեկնաբանություններ (1)

Aram
Hetqi hodvazneri meknabanoxner@ zarmanalioren ardaraznum en mexadryalin. Sa kaskazi texiq e talis, ardyoq meknabanoxner@ henz irenq chen hodvaz patviroxner@, vorpeszi prken mexadryalin ov indz tvum e yazva axjik kapox e yexel u axchka qeru mijamtutyunn u nra mah@ hetevanq e mexadryali axchik zavtelu zorbayutyan@. Banaki halazanqnern el indz tvum en shat irakan, vorovhtev ayn goxakan orenqnerov e karavarvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter