HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարությանը

Նախօրեին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:

Այցի շրջանակում այսօր տեղի են ունեցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter