HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք տվեց Հրայր Թովմասյանին և Մայր Աթոռին

«Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ, և ես ոչ մի քայլ չեմ անելու առանց ժողովրդի»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Սահմանադրական դատարանի որոշմանն անդրադառնալով` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ՍԴ-ն տապալեց իր վերջին փորձությունը, և սրանից հետո ոչ միայն գործադիր, այլ դատական իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից: 

Ր. Հովհաննիսյանը ամոթանք տվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին`  նշելով, որ ինչ գործ ունենր արդարադատության նախարարը պաշտպանելու այն կողմին, որը  կեղծել է ընտրությունները, նա պետք է պաշտպաներ ողջ ժողովրդի շահերը. «Ցավում եմ, Հրայր»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

«Ժառանգության» ղեկավարն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին և հաստատեց, որ ինչպես մասնակցել են բոլոր ընտրություններին, այդ թվում` նախագահական, (և չնայած շատերը թերահավատ էին և չհավատացին ժողովրդին, ինքը հավատաց), մասնակցելու են նաև Երևանի ավագանու ընտրություններին, և այստեղ էլ «իշխանությունը լինելու է ժողովրդինը»: Հաջորդ հանրահավաքին խոստացավ ներկայացել ցուցակը: «Երևանի հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և նշեց, որ ինքը չի լինելու: 

Հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանը ընթերցել էր Մայր Աթոռից այսօր ստացած նամակը, որտեղ Մայր Աթոռը վերստին հաստատում էր իր դիրքորոշումը և ճանաչում կայացած ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք տվեց այդ նամակի հեղինակներին: 

Վաղը` 17:00-ին Ազատության հրապարակում նախատեսված է ռոք համերգ-հավաք` «Որդան կարմիր» և «Ոստան Հայոց» խմբերի մասնակցությամբ:   

Կիրակի օրվանից սկսած` մինչև հինգշաբթի, Ազատության հրապարակում մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը` 17:00-ին, որը բերելու է գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների ձևավորմանը: Ֆորումի առաջին բանախոսը Նիկոլ Փաշինյանն է:  Երկուշաբթի ֆորումի բանախոսը կլինի Անդրիաս Ղուկասյանը:   

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ` մարտի 22-ին` ժամը 18:00-ին, որտեղ առաջինը ելույթ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (3)

Vahagn
Չեմ կարող չհարգել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց իրավամբ ցավում եմ, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը Հրայր Թովմասյանի խորհուրդները կամ չի հարցրել, կամ էլ հարցնելուց չի հետևել:
Aram
Many of us who do not comment on these pages regarding the on going events in Hayastan are purely amazed and fascinated by the positive developments.
Vahagn
Գևորգ ջան, իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ստիպված եմ լինում մարդկանց խորհուրդ տալ, բայց ես հիմա խորհուրդ չեմ տալիս՝ զերծ մնա Հրայր Թովմասյանի հասցեին նման կերպ արտահայտվելուց, ուղղակի հարցրու Րաֆֆի Հովհաննիսյանին և կիմացվի, թե ինչ արժեք ունի առաջինը երկրորդի համար և հակառակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter