Շահինյանը նկարել է սկսել 40 տարեկանում. «Արվեստն ամբողջությամբ փոխել է իմ կյանքը»
Այսօր Երևան քաղաքի թանգարանում տեղի ունեցավ նկարիչ Մհեր Շահինյանի ցուցահանդեսը: Նա սկսել է նկարել 40 տարեկանում ՝ մինչև վերջին ժամանակներս չպատկերացնելով, որ կարող է կտավներ կարտել՝ չունենալով մասնագիտական կրթություն:
«Արվեստն ամբողջությամբ փոխել է իմ կյանքը: Ստեղծում եմ այն, ինչ իմ մեջ է և իմ սրտում: Ընդունում եմ բոլորի կարծիքները: Եղել են ինչպես գովեստներ, այնպես էլ քննադատություններ, սակայն առաջին հերթին կարևորում եմ իմ սրտում ապրող Աստծուն»,- ասաց նկարիչը:
Ցուցահանդեսը նվիրված է Երևան քաղաքին: Ցուցահանդեսին տեղ են գտել «Ջազ Բար», «Школа Рока», «Oscar», «Սպասում», «Կարոտ» աշխատանքները, ինչպես նաև մի շարք այլ նկարներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 30-ը:
Կիմա Խաչատրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել