HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». արդեն լրջացան

Երեկ «Հայկական ժամանակ»-ը հավաստի տեղեկություն է ստացել այն մասին, որ բոլոր այն զինվորներին, ովքեր Երեւանի գրանցում ունեն, 2013 թ. մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հնգօրյա արձակուրդ է տրվելու:

Նրանց հրահանգ է տրվել, որ պետք է պարտադիր մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին, իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին եւ, բնականաբար, քվեարկեն «Հանրապետական» կուսակցության օգտին: Նույն հրահանգը տրվել է նաեւ սպայակազմին:

Հանրապետականները Երեւանում նաեւ սկսել են տնետուն օպերացիան` բնակիչներից անձնագրի տվյալներ հավաքելով: Արձանագրենք, որ ավանդական մեթոդները ՀՀԿ-ն այս անգամ վաղ է գործի դրել: Երեկ էլ ՀՀԿ խորհրդի նիստից հետո Է. Շարմազանովը հայտարարել, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել Երեւանը եւ «ունի բոլոր շանսերը ճիշտ, լուրջ, համախմբված աշխատելու դեպքում մայիսի 5-ին ստանալու երեւանցիների քվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter