HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի հեռակա «մենամարտը»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ  «ՑԱՅԳ» ՀԸ եթերում խոսել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործունեության: Նա մինչ այդ բանավեճի էր հրավիրել Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս չի արձագանքել:

Այսօր Գյումրիի քաղաքապետի լրատվական ծառայությունը անդրադարձել է Վարդան Ղուկասյանի ելույթին: Ստորեւ ներկայացնում ենք լրատվական ծառայության հաղոդրագրությունը.

«Սիրելի գյումրեցիներ, երեկ «Ցայգ» հեռուստատեսությամբ հեռարձակված՝ «Իրականում» հաղորդաշարի հյուր, իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան: Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու «մտքի» փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձևաչափով, եւ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ, այլ ընդամենը կա երեք էական հանգամանք:

Առաջին. անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, և Գյումրու քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից և խայտառակի գումրեցու բարի համբավը:

Երկրորդ. կա մի այսիպիսի ասացվածք՝ պետք չէ վիճել հիմարների հետ՝ նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերություն Սարգսի, որը բարի էր և ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) և անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած՝ մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է, և այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ լինել ողջախոհ, ողորմած կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում և աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երևակայությունը, անհնարին դարձնելով դևերը նրա ուղեղից քշելու և ապաքինելու փոքր հույսը:

Երրորդ. ամենակարեւորը՝ Սամվել Բալասանյանը հստակ գիտակցում է, որ այս ամենը պարզապես նպատակ ունի իրեն շեղել իր ստանձնած առաքելությունից՝ շենացնել մեր քաղաքը եւ հավուր պատշաճի կրել «մշակույթային մայրաքաղաք» տիտղոսը:

Սիրելի գյումրեցիներ, քաղաքապետը հավաստիացնում է, որ ոչ մի սադրանք իրեն չի կարող հանել հավասարակշռությունից և շեղել ուղուց, մենք միասին շարունակելու ենք կառուցել ու շենացնել մեր քաղաքը, այնպես ինչպես խոստացել էինք, անում ենք և պետք է անենք»:

Մեկնաբանություններ (1)

nare
Ով է թույլ տվել այս մարդուն խաչի ու ավետարանի վրա երդում ուտելով էսքան սուտ խոսել: Սա միթե չի վախենում աստծո պատժից, ես չեմ հասկանում: Վարդանիկի օրորք ոչ մի գործարք առանց կաշառքի չի եղել: Մարդիկ մինչեւ հազարավոր դոլարներ չեն տվել, անգամ 1քմ քաղաքապետարանը չի օտարել: Որ Վարդանիկը գժի թուղթ ունի, ամեն անգամ հաստատվում է, թեկուզ նրանով, որ մինչեւ հիմա ինքն իրեն քաղաքապետ է հորջորջում, սրան- նրան հաթաթա է տալիս...Եվ սուտ է, որ գյումրեցիք իրեն ողորմած ու շինարար են կոչում...անհնար է առանց մառազմի լսել սրա բարբաջանքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter