Վազգենյան դպրանոցում քննարկվել են հոգևոր կրթության հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն է ստանում շուրջ 70 սան Հայասատանից և սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել սաների և դպրանոցի տնօրինության հետ:
Ողջունելով ճեմարանականներին` նախարարը նշել է, որ հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակացում:
Արմեն Աշոտյանը կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք կնպաստեն, որ հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, ովքեր ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու հայ եկեղեցի կա:
Արմեն Աշոտյանի խոսքերով` և Վազգենյան դպրանոցը, և Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են, և տարիների ընթացքում ուսանողների թիվը պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:
Նախարարը պատասխանել է նաև ճեմարանակնների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում:
ԿԳՆ-ի հաղորդմամբ` հանդիպումը եզրափակվել է ճեմարանականների երգչախմբի ելույթով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել