Քամին վնասել է Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը
Մարտի 17-ին` ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը (կառուցված՝ 1800-ական թթ., վերակառուցված՝ 2012թ.) քամուց քշվել է (200քմ): Դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ԲՊ բաժնի պետը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը (192քմ) և քարե գմբեթը՝ ամբողջությամբ:
Դեպքի մասին տեղյակ է մարզպետարանի աշխատակիցները, Մայր Աթոռի քարտուղարությունը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանը և ՃԿԿ-ում մշակույթի նախարարության պատասխանատուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել