HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության կողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11որոշում և հաշվարկվել շուրջ 1.15 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 475.0 հազ. դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 429.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 165.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործով  հաշվարկվել է 50.0հազ,դր գումարի  բնությանը պատճառված վնաս: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:      

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և  հաշվարկվել է 30.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Ապօրինի որս        

Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված  4.0կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ՙկարաս՚ տեսակի ձկները սահմանված կարգով  կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter