Պատանի հնագետի դպրոցը կրկին կգործի մայիսի 4-ից
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հայտնում է, որ մայիսի 4-ից մեկնարկում է 2013թ. գարնանային դասընթացի և պեղումների գործաշրջանը` նախատեսված միջին և բարձր դասարանցիների համար:
Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Այնուհետև 2 շաբաթ տևողությամբ գործնական պեղումները կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, վարձավճարը նախատեսում է նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքների և պարագաների տրամադրում յուրաքանչյուր մասնակցի:
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2013թ. ապրիլի 20-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am
Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /ք. Երևան, Էրեբունի փող. 38/ կամ [email protected] էլ. փոստով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 43 89 53 հեռախոսահամարով /Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին/ կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով:
«Էրեբունի» արգելոց-թանգարան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել