HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան ընկերությունները մասնակցում են «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտնում է, որ մարտի 16-19-ին Մոսկվայում տեղի է ունենում «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:

Հայաստանը «Intourmarket» ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային իմիջը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաև նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը:

Ցուցահանդեսին այս տարի նախատեսվում է 143 երկրների շուրջ 1400 ընկերությունների, 80 հազար այցելուի և 300 լրագրողի մասնակցություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter