HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը քաղաքական ուժերին հորդորում է նորից հավաքվել

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի առաջին րոպեները բավական բուռն անցան: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խոսեց հետընտրական վիճակի եւ դրան գնահատական տալու՝ խորհրդարանական մեծամասնության կողմից արտահերթ նիստը տապալելու մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այսօր էլ պատրաստ է քննարկել այն հարցերը, որոն ներկայացվել են: «Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ գումարելուն եւ հարցը քննարկելուն, այլ առաջարկ ենք արել ձեր ներկայացրած հարցերից մեկում փոփոխություն անել:  Բացի ձեզանից, մյուս բոլոր խմբակցությունները, ովքեր մասնակցել են այդ բանակցություններին, համաձայնել են, իսկ դուք չեք համաձայնել, դրա համար հետաձգվել է իմ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ եւ նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին, քաղաքական ուժերին, որոնք ներկայացված են խորհրդարանում, հավաքվենք  եւ եւս մեկ անգամ քննարկենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, թե ԱԺ նախագահը նախաձեռնում է արտահերթ նիստ եւ, ըստ «ԱԺ կանոնակարգ օրենքի», պարտավոր է նաեւ ներկայացնել նախագիծ` անկախ նրանից որեւէ քաղաքական ուժ կամ պատգամավոր կներկայացնի տվյալ արտահերթ նիստի համար անհրաժեշտ նախագիծ, թե ոչ:

«Ձեր հայտարարած արտահերթ նիստի համար ինքներդ պետք է ներկայացնեիք համապատասխան օրենքի կամ որոշման նախագիծ, դուք դա չեք արել: Մենք այլեւս այդ բանակցություններին չենք մասնակցելու, որովհետեւ մենք էինք նախաձեռնել, դուք կարող էիք ուղակի մերժել մեր ներկայացրած նախագիծը արտահերթ նիստում եւ դուք ինքներդ առաջարկեիք, թե ինչպես եք տեսնում այս լարված իրավիճակում լուծումները եւ ինչ կարող է անել խորհրդարանը: Խորհրդարանը իրավունք չուներ եւ այժմ էլ չունի անմասն մնալ այն իրավիճակին, որն այսօր կա հանրապետությունում: Ցավոք սրտի, մենք, անտեսելով խորհրդարանի գործառույթները, խորհրդարանի գործառույթները տեղափոխել ենք փողոց, քրեական աշխարհ, որոնք իրենք ենք փորձում ստեղծված իրավիճակը իրենց շեշտադրումներով լուծել»,-ավելացրեց Ռուբիկ Հակոբյանը:

Պատգամավորի դիտարկումները դուր չեկան ԱԺ նախագահին. «Դուք մի հարցի, մի ինստիտուտի մասին եք խոսում, որը ձեր առաջարկություններով առաջարկում եք լուծարել այս ինստիտուտը եւ խոսում եք Ազգային ժողովի հեղինակության մասին: Դրա համար էլ ես չեմ ուզում հարցը քննարկել»,-նշեց Հ. Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter