Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՌԴ-ում կեղծ թղթադրամներ պատրաստելու մեջ մեղադրվողը
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ' մարտի 17-ին` ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը փետրվարի 1-ից Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով:
Կարեն Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել