HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 23-ը և 24-ը` համքաղաքային շաբաթօրյակի օրեր

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399 հետազոտություններ է անցել սրտաբանության և աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընքացքում  ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է  ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս  32 ավտոբուս:

Անձրևային տեղումների ժամանակ  մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել  հեղեղատարների մաքրման աշխատանքները:

2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա հետիոտն անցումների կառուցման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ:    Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին` զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ոռոգման ցանցերի անցկացման և կանաչապատման աշխատանքների, այդ թվում  գարնանային ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է աշխատանքերում ակտիվորեն ներգրավել բնակչությանն ու համատիրություններին` ծառատունկեր կազմակերպելով նաև բակային տարածքներում:

Քաղաքապետը  հանձնարարել է  Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց:

Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների և ժայռային հատվածների արտաքին գեղավեստական լուսավորության հետ կապված «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում և վերացվում են լուսավորության ցանցում առկա թերությունները:  Նշվել է, որ աշխատանքներ են տարվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի ճանապարհահատվածի և Հրազդանի կիրճի ժայռային հատվածների գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter