Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված ցուցահանդես
«Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում է կայանալիք «FINAR» ցուցահանդեսի մասին. Այն տեղի կունենա մարտի 22-24-ը Երևանում, նկարիչների միությունում (Աբովյան 16):
«FINAR» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները և այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաև ՀՀ կենտրոնական բանկը:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել և ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, և գործարարների, մասնավոր անհատների միջև:
«FINAR» - ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը և նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձևերի և տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել և զարգացնել ընկերության իմիջը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել