HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարկիսովը, Մխիթարյանը, Մկոյանը՝ գոլերի հեղինակ

ՀՖՖ-ն կրկին ներկայացրել է «Մերոնք դրսում» շարքը, որտեղ նշվում է արտերկրում հանդես եկող մեր ֆուտբոլիստների մասին: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն է, ով դարձավ դուբլի հեղինակ «Ռոստովի» հետ մրցավեճում: Իրենց ակումբների կազմերում գոլերի հեղինակներ դարձան նաև Հենրիխ Մխիթարյանը և Հրայր Մկոյանը:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար- «Դինամո» Մոսկվա՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Փեյքան»՝ 2:1, խաղացել է 90 րոպե:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Բռնո»` 1:1, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 3:1, խաղացել է 90 րոպե:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սանաթ Նաֆթ»- «Սայպա» Քարաջ՝ 0:3, խաղացել է 90 րոպե:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ» Տիրասպոլ-«Սպերանցա»` 2:1, խաղացել է 90 րոպե, զգուշացվել է:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Տավրիա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 4:3, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Տավրիա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 4:3, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր» Դոնեցկ-«Չեռնոմորեց» Օդեսսա՝3:0,  խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալիստ» Խարկով-«Գովեռլա» Ուժգորոդ» հանդիպումը կայանալու է այսօր:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Դինամո» Մոսկվա՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Մարկոս Պիզելի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Դինամո» Մոսկվա՝ 1:1, խաղացել է 66 րոպե:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Բռնո»` 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Զավեն Բադոյան, Բելառուսի սուպերգավաթ «Նաֆթան» Նովոպոլոցկ-«ԲԱՏԵ», Բորիսով՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Դե Գրաֆսհապ»-«Էմմեն»՝ 4:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա «Սպարտակ» Մոսկվա-«Լոկոմոտիվ» Մոսկվա՝ 0:0, խաղացել է 66 րոպե:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով» -«Վոլգա» Նիժնի Նովգորոդ՝ 1:2, խաղացել է 78 րոպե, դարձել է 2 գոլի հեղինակ:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Սալյուտ»-«Ուրալ» հանդիպումը տեղի կունենա այսօր:

Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Խիմկի»-«Ուֆա» հանդիպումը տեղի կունենա այսօր, Միխայիլ Մարկոսովը չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Լուս.՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter