HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին:

Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Արցախյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականության, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, մարտական պատրաստության և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter