HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». վարչապետը, ՊԵԿ նախագահը և շատ նախարարներ կմնան իրենց պաշտոնում

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել: Իրենց պաշտոնում կմնան նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո) և էլի շատ նախարարներ ու առանցքային պաշտոնյաներ:

«Ժողովուրդ»-ն իր ստացած տեղեկությունը ճշտեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը, ըստ էության, ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը. «Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունը ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռևս այդ հարցը չկա: Թե ինչպիսի փոփոխություն կլինի, նախագահի մենաշնորհն է, և չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter