«Հայկական ժամանակ». քիչ են գալու
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ:
Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսոմ են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում: «Տաթև Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից «ՀԺ» թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական երկու ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք տասն էին:
Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը միջին հաշվով Հայաստանում ծախսում է մոտ հազար դոլար, և դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի:
Երեկ երեկոյան երևանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչև 416 դրամի: Իսկ անցած տարի՝ այս օրերին, դրամը արժևորման միտումներ էր դրսևորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել