Գյումրիում բուժօգնության դիմողների տանը հայտնաբերվել է բուժաշխատողի դիակը
Երեկ` ժամը 23:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմինտերնի փողոցի տներից մեկը կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946 թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել