HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարվա ազատազրկում՝ Նորապատում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, այն է՝ առանց հատուկ թույլտվության խաղային ապարատներ շահագործելու և եկամուտ ստանալու համար Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ Ա.Հովհաննիսյանը 2009-2010թթ. մեկնել է Ռուսաստան և Մոսկվայում բնակվելու ընթացքում ձեռք բերել «Casino» և «Счастливое число» խաղային ապարատներ, դրանք մասնատել և 2010թ. նոյեմբերի 19-ին տեղափոխել է Հայաստան:

Ա.Հովհաննիսյանը 2011թ.սեպտեմբերի 15-ին նշված ապարատներն ինքնուրույն հավաքել է և տեղադրել Արմավիրի մարզի Նորապատ համայնքի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում: Չունենալով հատուկ թույլտվություն՝ նա դրանք շահագործել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 13-ը և եկամուտ ստացել:

Ա.Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում զղջացել է կատարած հանցանքի համար և խնդրել իրեն ժամանակ տրամադրել՝ պետությանը պատճառված վնասը հատուցելու համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013թ. մարտի 13-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով՝ 1 տարի ժամկետով զրկվելով լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter