HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՓԾ տնօրեն. բնակչության շրջանում աղետի մասին պետք է հաղորդագրություն տարածել 5-7 րոպեի ընթացքում

Այսօր Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիպեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոյի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՀՀ ԱԻ նախարարության և ճապոնական գործակալության կողմից իրականացվող «ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորում» ծրագրի արդյունքները, «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» հայ-ճապոնական ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները:

Քենջի Յանոն նշեց երկու կարևոր խնդիր՝ ուժեղ աղետների դեպքում բնակչությանը հաղորդագրությունների ու եթերի միջոցով իրազեկումը և շենքերի, շինությունների ամրացումը:

Վերջինի հետ կապված Քենջի Յանոն հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ կապի և տրանսպորտի ու քաղաքաշինարարության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքաշինության նախարարության փոխանցած տվյալներով՝ շենքերի ամրացման աշխատանքները քայլ առ քայլ արվում են։ Ինչ վերաբերում է աղետների վերաբերյալ եթերով հրատապ տեղեկատվություն հաղորդելուն, կապի և տրանսպորտի նախարարությունը կարող է համագործակցել ԱԻՆ-ի հետ:

Քենջի Յանոն այցելել էր նաև սեյսմիկ կայաններ, որտեղ արձանագրել էր սեյսմոգրաֆների նկատմամբ հոգատար վերաբերմունք:

«Մենք հանդիպել ենք բջջային կապի՝ Հայաստանում գործող բոլոր երեք օպերատորների և հանրային ծառայություններով զբաղվող հանձնաժողովի հետ՝ բնակչությանն աղետի մասին առավելագույնս արագ՝ 5-7 րոպեի ընթացքում հաղորդագրություններ տարածելու խնդիրը քննարկելու նպատակով: Բնակչությանն աղետների և սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մեր պարտականությունն է»,- ասաց Ս. Ազարյանը նշեց:

Անդրադառնալով «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» ծրագրին՝ նա նշեց, որ սողանքային գործընթացները ուսումնասիրելու նպատակով կընտրվեն տարածքներ, ուր կտեղադրվեն փարոսիկներ, որոնցից ստացված տեղեկատվությունը կտրամադրվի բնակչությանը: ԱԻ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի սողանքների դեպքում երկաթգծերին սպառնացող վտանգը։

Հանդիպման վերջում կողմերը համաձայնություն ձեռք բերեցին շարունակել համագործակցությունը վերը նշված խնդիրների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter