HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012-ին ՀԿԵ-ն հայկական ընկերություններից գնել է ավելի քան 3 մլրդ դրամի ապրանք և ծառայություններ

2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մոտ 35 հայկական ընկերությունից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն դրամի ապրանք և ծառայություններ: 2011 թվականին ՀԿԵ-ի գնումների համար ուղղված ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ:

Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար:

Երկաթուղին դադարեցրել է համագործակցությունը 3 ընկերության հետ, որոնց կողմից մատակարարվող արտադրանքի որակը վատացել է:

Տեղական արտադրանքի գնումները «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկն են: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է ՀԿԵ-ի գնման ծավալների աճին, ինչն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին: ՀԿԵ գործունեության արդյունքում աշխատանքով է ապահովվել ավելի քան 2 հազ. մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter