Սերժ Սարգսյանը մասնակցել է Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է եղել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանցիսկոս պապին Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում:
Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է հայ մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել