HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի մեկամասյակի շրջանակներում կկազմակերպվի 350 միջոցառում

Մարտի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը փոխշփումների նոր հարթակ է աշխարհի հինգ մայրցամաքում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային համագործակցությունը խորացնելու համար:

«2013թ. Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի մեկնարկը Հայաստանում, ինչպես ամեն տարի, առիթ է ընձեռում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 77 անդամ և դիտորդ երկրների հետ միասին տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը և բազում միջոցառումներ կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Մարտի 19-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում հանրաճանաչ երգչուհի Էլեն Սեգարայի գալահամերգով մեկնարկ կտրվի Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպվելիք ավելի քան 350 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter