HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մասնակցությամբ համերգ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում

Մարտի 18-ին Փարիզի ՅՈւՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան և Բուլղարիան ներկայացրին մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները:

Հայաստանը ներկայացրեց հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լևոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծեց 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:

Համերգը, որին ներկա էին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ երաժշտասերներ, անցկացվեց ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում և նվիրված էր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյակին:

Իրենց ելույթներում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Բոկովան և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունեցին հայ, բուլղար և լիտվացի արտիստներին՝ ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջև հանդուրժողականության ամրապնդման գործում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter