Տարոն Մարգարյան. առաջիկա տարիներին պետք է շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երևանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հետևել է Ա 2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին:
«Երևան Ջուր» ընկերության տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ շուրջ 700 գծամետր ձգվող այս նոր ջրագծի անցկացման արդյունքում թաղամասը կապահովվի կայուն ջրամատակարարումով: Իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով այս տարի մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնց ընթացքը քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է:
«2013թ. 2,5 մլրդ դրամի աշխատանքներ են նախատեսվել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով: Երևանում այսօր ունենք 320 հազար բաժանորդ, որոնց մոտ 70 %-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք, որ առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երևանում»,- ասել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել