
Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ
Քիչ առաջ ավարտվեց Լեւոն Արոնյան-Պյոտր Սվիդլեր մրցավեճը: 31-րդ քայլին մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Այսպիսով՝ Արոնյանը 3 միավորով շարունակում է գլխավորել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարային աղյուսակը: Ավարտված պարտիայից հետո Սվիդլերն ունի 2,5 միավոր եւ առայժմ երկրորդն է:
Ընթացքի մեջ են 4-րդ տուրի Ռաջաբով-Կրամնիկ, Գելֆանդ-Իվանչուկ, Կառլսեն-Գրիշչուկ պարտիաները: Լեւոնին կարող է հավասարվել միայն Կառլսենը, եթե կոտրի Գրիշչուկի դիմադրությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ավարտվող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա աշխարհի թագը վիճարկել հնդիկ գրոսմայստեր, գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել