«Հրապարակ». բոլոր ճանապարհները տանում են դեպի Փարի՞զ
Մոսկվայից եւ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորման աշխատանքներին: Թերթի տեղեկություններով՝ Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում ԱԳՆ-ում. ըստ թերթի աղբյուրների՝ Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետեւ շատ է սիրում Փարիզը: Չնայած Ֆրանսիայի դեսպանի պաշտոնի վրա աչք ուներ երբեմնի կոալիցիոն անդամ կուսակցություններից մեկը, ինչն էլ հասկանալի պատճառներով չիրականացավ:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա թերթի աղբյուրները նշում են, որ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն, պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել եւ բացի այդ արձակուրդից վերադառնալով՝ նա փոխարինելու է Էդվարդ Նալբանդյանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել