HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եթե Սերժ Սարգսյանը ութ օր սոված մնար

«Սերժ Սարգսյանի համար իսկապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մարդը ութ օր սոված մնալ, դա նրա համար խելահեղության ամենամեծ օրինակն է»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը արձագանքել է նախօրեին հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանի խոսքերին: Վերջինս, պատասխանելով հարցին, թե ի վերջո ինքը գնալու է, թե ոչ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, ասել էր. «Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»:

«Մարդը, որ իր հասարակական-քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, բնականաբար, պիտի զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում: Եթե Սերժ Սարգսյանը ութ օր սոված մնար, այնքան չարացած կլիներ աշխարհի վրա, որ աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter