
Լոնդոնում երկիշխանություն է. այսօր՝ Կրամնիկ-Արոնյան
Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է. Լեւոն Արոննյանն ու Մագնուս Կառլսենը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երեկ երեկոյան նորվեգացին սպիտակներով հաղթեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին ու շնորհիվ Արոնյանի՝ Սվիդլերի հետ ոչ-ոքու հավասարվեց Լեւոնին:
Գելֆանդ-Իվանչուկ եւ Ռաջաբով-Կրամնիկ պարտիաները ավարտվել են ոչ-ոքի:
Ներկա պահին 4 տուրից հետո աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. Կառլսեն- 3
2. Արոնյան- 3
3. Սվիդլեր- 2,5
4. Ռաջաբով- 2
5. Կրամնիկ- 2
6. Գրիշչուկ- 1,5
7. Գելֆանդ- 1
8. Իվանչուկ- 1
Սվիդլերի հետ ոչ-ոքուց հետո Արոնյանի ընթացիկ էլոն մի փոքր նվազել է եւ այժմ 2816,7 է: Կառլսենի ցուցանիշն է 2876,9: Կրամնիկն ունի 2800 միավոր:
Այսօր Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ: Կկայանան նաեւ Իվանչուկ-Կառլսեն, Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով պարտիաները:
Մեկնաբանել