HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին բնապահանության նախարարի 2013 թ. մարտի 18-ի հրամանները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70-տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով՝ հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման: 

Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է «Խոսրովի անտառ»-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

Այս մասին հայտնում է ԲՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter