HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ եւ ԳԱԱ նախագահներին

ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին

ՀՀ ԳԱԱ նախագահ պրն Ռադիկ Մարտիրոսյանին

Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Ա. Պողոսյանից 

Հարգելի պրն Սարգսյան,

Հարգելի պրն Մարտիրոսյան,

Տեղեկացել ենք, որ 2012 թ. Հանրապետության նախագահի մրցանակի արժանացած աշխատությունների մեջ էր ընդրկվել Ֆելիքս Դանիելյանի հեղինակած «Քաոս և ներդաշնակություն» («Хаос и гармония»)  մենագրության անվան տակ հրատարակած «գիրքը»:

Ծանոթ լինելով դրա բովանդակությանը, համոզված էինք, որ այդօրինակ «աշխատություն», այն էլ՝ այդպիսի լուրջ ձևաչափում, ինչպիսին Նախագահի մցանակն է, երբևէ ուշադրություն չէր գրավի:

Գիրքը չի պարունակում ոչինչ, բացի դասագրքային ճշմարտություններից և աստղագուշակություններից, որոնք իրենց դարն են ապրել Շահ Աբասից ի վեր: Ինքնուրույն մտքերը ներկայացված են դեկլարատիվ ոճով և որևէ կերպ փաստարկված չեն, ինչը բացառում է այդ «գրքի» որևէ առնչություն գիտական աշխատության հետ: Մտքի մեծագույն թռիչքն է բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինին, որտեղ մարդկությունը փրկել տենչող հեղինակն ի խորոց սրտի պատրաստակամություն է հայտնում օգնության ձեռք մեկնել Ռուսաստանի առաջնորդին՝ մատուցելով իր անգին խորհրդատվությունը սիմվոլիկ գումարի դիմաց: Գնահատում ենք այդ «գրքի» հումորիստիկ արժեքը, սակայն այն մրցանկաի է արժանացել հասարակական գիտությունների և ոչ երգիծանքի ոլորտում (իսկ ավելի ճիշտ, ինքը՝ գիրքն է երգիծանքի պատրաստի առարկա): 

Մեծագույն վնասը ոչ թե այդտեղ ներկայացված սին ու դատարկ իմաստաբանութուններն են, այլ այն, որ այդ «գիրքը» զբաղեցրել է որևէ մեկ այլ՝ առանց չակերտերի, իսկական և հանրության համար արժեքավոր աշխատության տեղը:

Հույս ունենք, որ ապագա մրցանակաբաշխությունները կհամապատասխանեն այդ մրցանակի բարձր անվանը և վարկին:

Հարգանոք՝

Ա. Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter