HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Ժնև (ԿԽՄԿ) – Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին՝ միջազգայիին սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս  հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով։

Գործելով Ժնևյան կոնվենցիաների ներքո իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter