HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը` վարչապետին. «Փաստորեն, Ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը»

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս պատրաստվում է գնալ մարտի 22-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում նախատեսված հաղթահավաքին: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ ինքն այդ օրը չի մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, քանզի իր աշխատանքային օրակարգը այլ կարևորագույն միջոցառումներով է լեցուն: 

Վարչապետը նշեց, որ Զարուհի Փոստանջյանը քաղաքական բանավեճը տեղափոխել է վիրավորանքների դաշտ. «Տեղին չէ այս հեղինակավոր դահլիճը դարձնել այդպիսի բանավեճի տեղ, ընդհանրապես նման ոճի վիրավորանքների, խոսակցության չի կարելի վերածել, դա վատ ճանապարհ է և շատ վատ տեղ է տանելու»,- ասաց վարչապետը և առաջարկեց քաղաքակիրթ ձևաչափի մեջ մնալ: 

Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք հարգալից են վերաբերում «Ժառանգության» ներկայացուցիչների տեսակետներին, գնահատականներին, և խնդրեց, որպեսզի իրենց քաղաքական թիմին, գնահատականներին նույնպես հարգանքով վերաբերվեն: 

«Փաստորեն, ես ճիշտ հասկացա` Ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը և հույս հայտնեց, որ հեղափոխությունը վարչապետի մեջ նորից կարթնանա:

Մեկնաբանություններ (1)

KARINE
vorovhetev ireng el angam giten vor anorinakan dzevov en pashton statsel ev mandatner u ayn depqum en statsel vor dprotsakan uxxudz verdzradz ANMAKARDAKNERI TIPAR EN EV GOXERI GOXN EN U I VERJO ATORITS KAXVELUV MI OR VAYR EN @NKNELU AYD ADORITS U IRENDZ OGNOX CHPIT LINI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter